Բոլոր կանայք պարբերաբար պետք է այցելեն գինեկոլոգին, որպեսզի ժամանակին կանխեն կիստայի և միոմայի զարգացումը: Առաջարկում ենք ըմպելիքների բաղադրատոմսեր, որոնք կօգնեն արագ ձերբազատվելու կիստայից և միոմայից:

Բաղադրությունը

250 գ բնական մեղր

1 լիտր ճակնդեղի հյութ (թարմ հյութը չեն օգտագործում, այն պետք է մի քանի ժամ թողնել սառնարանում՝ տարայի բերանը բաց վիճակում. եթե հյութի մակերեսին փրփուր է առաջանում, պետք է հեռացնել այն):

Պատրաստման և օգտագործման եղանակը

Բաղադրիչները խառնել և հարել բլենդերով: Օգտագործել 100 մլ՝ մեկ բաժակ, օրական երեք անգամ՝ ուտելուց հետո:

Չիստատելի թուրմ՝ միոմայի դեմ

Մեկ բաժին չիստատելի վրա լցնել 10 բաժին 40 տոկոսանոց օղի: Երկու շաբաթ պահել մութ վայրում՝ պարբերաբար հանելով և թափահարելով: Այնուհետև քամել և օգտագործել հետևյալ հաջորդականությամբ:

1-ին օր՝ 100 մլ սենյակային ջերմաստիճանի եռացած ջրին ավելացնել մեկ կաթիլ թուրմ:

2-րդ օր՝ նույն քանակությամբ ջրին ավելացնել 2 կաթիլ թուրմ

Այնուհետև ամեն օր ավելացնում ենք ևս 1 կաթիլ՝ հասցնելով կաթիլների քանակը 15-ի:

16-րդ օր՝ 15 կաթիլ

17-րդ օր՝ 14 կաթիլ և հաջորդաբար նվազեցնում ենք մեկական կաթիլով:

Բուժման կուրսը 30 օր է: Ընդմիջում պետք է անել ամենաքիչը 60 օր: Անհրաժեշտության դեպքում կրկնել կուրսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել