Ներկայացնում ենք սնահավատություններ հղիության մասին, որոնք գիտական հիմնավորում ունեն:

1. Կատվին շոյելու դեպքում երեխան շատ թշնամիներ կունենա
Երեխային մեկ թշնամի իսկապես սպառնում է՝ տոքսոպլազմոզ, որը կատվից է փոխանցվում:

2. Շեմին նստելու դեպքում երեխային չար ոգիները քաշ կտան
Ե՛վ շեմին, և՛ ցանկացած այլ միջանցիկ քամու տակ հղիին նստել չի կարելի. կարող է հիվանդանալ:

3. Կարմիր պտուղներ ուտելու դեպքում երեխան կարմրագույն կլինի
Բոլոր կարմիր հատապտուղները և պտուղներն ուժեղ ալերգեն են, իսկ դրանց օգտագործումը հղիների կողմից տարբեր կարիծիքներ է ծնում:

4. Սարսափելի բանի նայելու դեպքում երեխան տգեղ կծնվի
Հղի կինը շատ տպավորվող է, իսկ ավելորդ սթրեսը հանգեցնում է արյան շրջանառոթյան խանգարման:

5. Ոտքը ոտքի վրա գցելու դեպքում երեխան ծուռթաթ կլինի
Այդ դիրքը դժվարացնում է արյան մատակարարումը և մեծացնում է երակների վարիկոզ լայնացման ռիսկը, ուստի հղի ժամանակ ավելի լավ է՝ ավելի անվտանգ դիրքեր ընտրել:

6. Մեջքի վրա քնելու դեպքում երեխան կարող է խեղդվել:
Հատկապես հղիության վերջին ամիսներին դա հղի է նրանով, որ պտուղը կսեղմի մոր խոռոչի երակը: Պարբերաբար մեջքի վրա քնելու դեպքում հղին կարող է թուլություն, օդի պակաս և գլխապտույտ զգալ: Երեխան էլ կարող է հիպոքսիա ունենալ:

7. Լվացք կախելու դեպքում երեխան կխճճվի պորտալարի մեջ
Ոչ երկար ժամանակ երկու ձեռքերը բարձրացնելը սարսափելի չէ, բայց երկար ժամանակ բարձրացնելու դեպքում բարձրանում է արգանդի տոնուսը, ինչը վնասակար է, նույնիսկ վտանգավոր է հղիության համար:

8. Վաննա ընդունել չի կարելի. երեխայի ուժերը կմաքրվեն
Տաք վաննան, հատկապես վաղ փուլերում, կարող է հղիության դադարեցման հանգեցնել: Իսկ գոլ վաննա ընդունել կարելի է առանց մտավախության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել