Ներկայացում ենք մի պատմություն, որի հերոսուհին Տիֆանի Ադամսն է, ում հաջողվել է հրաշքով կենդանի մնալ սարսափելի ավտովթարից հետո: Տիֆանին այդ սարսափելի դեպքից հետո, սակայն, չհանձնվեց. ուժ հավաքեց, որպեսզի իրականացնի իր ամենահամարձակ երազանքները:

Այսօր նա 33 տարեկան է՝ կենդանի օրինակ աշխարհի միլիոնավոր մարդկանց համար:

Համացանցում Տիֆանիի լուսանկարները տեսնելիս շատ հեշտ է նրան հերթական սիլիկոնային թեթևսոլիկի տեղ ընդունելը: Միայն նրա պատմությանը ծանոթանալով՝ հասկանալի է դառնում, թե որքան դժվարություններ է հաղթահարել նա: Արդեն 15 տարի է անցել ավտովթարից:

Աղջիկը 17 տարեկանում ենթարկվեց ավտովթարի: Հարբած վարորդը, գերազանցելով մեքենայի արագությունը, բախվել էր ավտոմեքենային, որտեղ երեք ուսանողուհիներ են եղել: Տիֆանիի երկու ընկերուհիները տեղում մահացել են, իսկ իրեն հրաշքով են փրկել:

Երբ հիվանդանոցում ուշքի գալուց հետո բժիշկները հայտնեցին, որ այլևս երբեք չի կարողանա քայլել, Տիֆանին համեմատաբար հանգիստ տարավ այդ լուրը. նրան ավելի շատ վշտացրել էր ընկերուհիների մահը:

Դեռ մանկուց երազել էր կինոյի և թատրոնի ասպարեզի հետ կապված կարիերայի մասին: Ավտովթարից հետո սկսեց լրջորեն մտածել դրա մասին և ճակատագրական որոշում ընդունեց՝ ինչ գնով էլ լինի, իրականացնել իր երազանքները:

Կաթվածահար ոտքերը չխանգարեցին աղջկան սովորել և ավարտել դպրոցը, այնուհետև բուհը, որտեղ հոգեբանություն էր ուսումնասիրել: Զուգահեռ նա մարզասրահներ է հաճախում: Այսօր Տիֆանին ոչ միայն մոդել և դերասանուհի է, այլև ֆիթնես մարզիչ:

2012թ. նա դարձավ ռեալիթի շոուի աստղ, շոուն կոչված էր մարդկանց ապացուցելու, որ սահմանափակ հնարավորություններով մարդիկ կարող են ապրել լիարժեք կյանքով:

Վերջերս նույնիսկ նրա կյանքի մասին ֆիլմ են նկարահանել: Նրա անձնական օրինակը շատերին է ոգևորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել