Հյուսիսային Կորեայի իշխանությունները հրապարակել են քարոզչական տեսանյութ, որում երևում է, թե ինչպիսին կարող է լինել ամերիկյան Գուամ կղզու ռազմական օբյեկտներին հասցվելիք հնարավոր հրթիռային հարվածը։ Այս մասին հայտնում է «Յոնհապ» գործակալությունը։

«Ամերիկացիները պետք է ապրեն՝ մշտապես շուրջբոլորը նայելով ու լսելով։ «Հվասոն-12» հրթիռները կտանջեն նրանց գիշեր-ցերեկ, քանի որ արձակման ժամանակը հայտնի չէ։ Ամերիկացիները կդողան»,-ասվում է հոլովակի պարզաբանման մեջ։

Կադրում ցուցադրվում է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի լուսանկարը, և տեքստում պարզաբանվում է. «Մենք հույս ունենք, որ ամերիկացի քաղաքական գործիչները կրկնակի կմտածեն հնարավոր պատերազմի արդյունքների մասին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել