Ասում են՝ տաղանդավոր դերասանը ունակ է անմոռանալի և վառ կերպար ստեղծելու նաև երկրորդ պլանում: Այդ փաստը կարող է վերաբերել բրազիլացի դերասանուհի Ժանդիրա Մարտինիին

Ժանդիրան հայտնի դարձավ «Կլոն» հեռուստասերիալում խաղացած Զորայդեի դերով:

Image result for jandira martini

Մարտինին չի սիրում հրապարակել իր անձնական կյանքի մանրամասները, այդ պատճառով էլ նրա մասին քիչ բան է հայտնի: Ապագա դերասանուհին ծնվել է 1944թ. հուլիսի 10-ին բրազիլական Սանտուս քաղաքում: Թատրոնով սկսել է հրապուրվել համալսարանական տարիներից: Ուսումն ավարտելուց հետո նա հասկացել է, որ ուզում է կյանքը կապել բեմի հետ, և բարձրագույն կրթություն է ստացել՝ ավարտելով դրամայի բաժինը:

Image result for jandira martini

Ի տարբերություն նորաթուխ դերասանների, որոնք ձգտում են միանգամից նկարահանվել ֆիլմերում, Մարտինիին միշտ գրավել է թատրոնը: Ժամանակի ընթացքում նա նույնիսկ սկսել է պիեսներ գրել և ներկայացումներ բեմադրել, որոնցից շատերը քննադատների հավանությանն են արժանացել: Մարտինին այդ գովասանքներին հանգիստ է վերաբերվում և իրեն դերասանուհի չի համարում նույնիսկ:

Image result for jandira martini

Մարտինին խոստովանել է, որ էկրանին պատահաբար է հայտնվել: Այնուամենայնիվ, այդ դերասանուհու հմայքն ու գրավչությունը ակնհայտ են: Դժվար է հավատալ, որ Մարտինին այժմ 73 տարեկան է, իսկ «Կլոնը» նկարահանվել է 15 տարի առաջ:

Related image

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել