Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթը ծաղրանկար է հրապարակել Բարսելոնայի ահաբեկչության վերաբերյալ։

Պարբերականի կայքում հրապարակված նկարում պատկերված է սպիտակ ֆուրգոնը՝ ջարդված թափքով։ Դրա կողքին կանգնած է տորեադորը, ով բռնել է գլուխը և ձեռքում պահել կարմիր սրբիչ։ «Բարսելոնա. անվտանգությունը կրկին հարցականի տակ է»,-այդպիսի գրությամբ է ուղեկցվում ծաղրանկարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել