Armlur.am-ը գրում է.
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը հուլիսի 18-ին պայմանագիր է կնքել «Մոքսիկ» ընկերության հետ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարությունը գնել է տարազով երեք հատ պայուսակ եւ երեք հատ բրոնզյա կուլոններ` փոքր, միջին եւ մեծ չափերի: Ընբդհանուր այս իրերի համար նախարարությունը ծախսել է 33 հազար 800 դրամ:

ArmLur.am-ի հարցին` ո՞ւմ համար են այդ պայուսակներն ու կուլանները, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից հայտնեցին, որ հուլիսի 16-19-ը պաշտոնական այցով ՀՀ էին ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մտավոր սեփականության պետական գործակալության (SIPO) ղեկավարի տեղակալ, ազգային կոնգրեսի անդամ Հե Ժիմինի գլխավորած՝ 5 հոգուց բաղկացած պատվիրակությունը: Այցի շրջանակներում կազմակերպվել է մշակութային միջոցառումներ, հյուրասիրություն, նվերների հանձնում: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել