Aysor.am-ը գրում է.
Սիրիայի Ռաքքա քաղաքի բնակելի թաղամասերում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով առնվազն 42 խաղաղ բնակիչ է  զոհվել, հայտնել է AFP-ն հղում անելով «Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպությանը, որը հաստատված Է Լոնդոնում, փոխանցում է ТАСС-ը:
 
Նշվում Է, որ զոհերից 19-ը երեխաներ են: Հարվածների մեծ մասը բաժին է հասել քաղաքի հյուսիսային մասին: Կոալիցիայի օդուժը աջակցություն է ցուցաբերում «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմակերպության արաբա-քրդական կազմավորումներին, որոնք ծայրահեղականների դեմ մարտեր են մղում Ռաքքայի փողոցներում: Եփրատի վրա գտնվող համանուն նահանգի այս վարչական կենտրոնի գրոհն սկսել է հունիսի 6-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել