Panorama.am-ը գրում է.
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն ուրախալի է համարում, որ մարդիկ ու ԶԼՄ-ներն ավելի շատ են սկսել խոսել ավագանու աշխատանքների մասին: Լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ դա պայմանավորված է իրենց խմբակցության գործունեությամբ:
Հիշեցնենք, որ վերջին օրերին առավել շատ քննարկվող թեմաներից է Երևանի փողոցների անվանափոխությունը, որի նախաձեռնողը «Ելք»-ն է:
«Լուրջ, գլոբալ, համակարգային խնդիրները մեկ-երկու ամսում լուծում չեն ստանում: Ուրախալի է, որ խմբակցությունից նման սպասելիքներ կան, սակայն իրականությունից չպետք է կտրվել, չմոռանալ ավագանու լիազորությունների մասին»,-ասաց Ա. Հարությունյանը՝ ի պատասխան քննադատությունների, թե խմբակցությունը երևանցիների համար ոչ կարևոր հարցեր է բարձրացնում:
Հարությունյանի խոսքով, բացի քննարկվող այդ նախաձեռնությունից, իրենք ակտիվ մասնակցում են տրանսպորտի բարելավման վերաբերյալ քննարկումներին: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել