Շարքային քաղաքացին պետական ինստիտուտների մասին պատկերացում կազմում է այդ ինստիտուտները ներկայացնող անհատների հետ հաղորդակցվելով, իսկ որպեսզի պատկերացում կազմենք, թե ինչ պոռնոգրաֆիա է տիրում ՀՀ դատական համակարգում բավական է պարզապես հիշել, թե միայն վերջին մի քանի ամսում ԱԱԾ-ն քանի դատավորների է ձերբակալել՝ կաշառք վերցնելու պահին։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ մասշտաբների բեսբրեդել է տիրում համակարգում, եթե անգամ Հայաստանում, որը բավականին «տոլերանտ» վերաբերմունք ունի կոռպցիայի նկատմամբ, պաչկեքով դատավորներ են բռնում․․․

Ի դեպ, կարծես թե ԱԱԾ-ի գալիք տեսանյութի նոր «աստղ» է նշմարվում ու դատելով աղմուկից, դա կլինի Աջափնյակ ու Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը։ Ուշագրավ երկու բան կա սույն տիկնոջ հետ կապված։ Նախ, փորձեք որոնել նրա անունը Google-ով ու կտեսնեք, որ դատավորի Նաիրա Ավետիսյանը մամուլում հիաշատակվել բացառապես աղմկահարույց ու կոռուպցիայի գարշահոտով պատմությունների համատեքստում։ Հենց նա էր, որ մերժել էր «Ժողովուրդ» օրաթերթի հայցն ընդդեմ գործարար Խաչիկ Խաչատրյանի ու որքան էլ զավեշտալի թվա, դեռ մի բան էլ թերթից էր 100000 դրամ գանձել հօգուտ գործարարի, ով լրագրողին պռասծիտուտկա էր անվանել։ Նույն Նաիրա Ավետիսյանի անվան շուրջ համանման պատմություններ էլի են եղել ու մյուս հետաքրքիր հանգամանքը նրա հետ կապված կայանու է նրանում, որ դա ոչ մի կերպ չի ազդել նրա կարիերայի վրա, նրա նկատմամբ ոչ մի կարգապահական վարույթ չի իրականացվել, ոչ մի տույժ ու ուգանք չի սահմանել։

Դժվարանում եմ ասել, արդյո՞ք սա հետևանք է նրա, որ Ավետիսյանի ամուսինն էլ թոթոլ պաշտոնի տեր է ու զինդատախազության քննչականի պետ Յուրա Բադալյանն է, թե առհասարակ դատական համակարգն է այն աստիճան ոսկրացել ու փտել, որ չի կարողանում առանց ԱԱԾ-ի ու այլ պատկան մարմինների իննամաքրվի։ Փաստ է սակայն, որ սույն տիկինը կարծես արբեցած լինի անպատժելիությունից ու ի սպառ կորցրել է վախը հանրության ու հանրային արձագանքի առջև։ Համենայն դեպս, դրա մաին է վկայում նաև փաստաբան Նորայր Նորիկյանի հայտարարությունը, ում հաճախորդին փաստորեն քցել են 8 միլիոն դրամով ու Նաիրա Ավետիսյանի պես «արդարագույն» դատավորի ձեռքերով հիմա թեման կոծկել են փորձում դատական կարգով ու պետք չէ անգամ իրավաբանական կրթություն ունենալ, որպեսզի հասկանալ, որ նկարագրված դրվագում տիկին Ավետիսյանը պարզապես թքած է ունեցել օրենքի տառի ու կանոնակարգի վրա ու առաջնորդվել է «Ես եմ այստեղ օրենքն ու որոշողը» կարգախոսով։

Հուսանք, որ այս պատմություն ծածկադմփոց անել այնումենայնիվ չի հաջողվի ու պատկան մարմիններն ու պետական համակարգում թեև սակավաթիվ, բայց այնուամենայնիվ առկա առողջ բջիջները կկարողանան այս ախտածին տարրից ձերբազատել պետական օրգանիզմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել