Azatutyun.am-ը գրում է.

«Գոգոլ կենտրոն» մոսկովյան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը ձերբակալվել է՝ 68 միլիոն ռուբլու չափով մեքենայությունների կասկածանքով։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։

Առաջիկայում նրան կառաջադրվի մեղադրանք։

Անցած մայիսին բյուջետային միջոցների յուրացման գործով ազատական հայացքներով ռեժիսորի հիմնադրած թատրոնում ու բնակարանում իրավապահները խուզարկություններ են իրականացրել։ Նա հարցաքննվել է որպես վկա։

Քննչական մարմինը, մասնավորապես՝ պնդում է, որ 2012 թվականին գումարներ են հատկացվել «Ամառային գիշերվա երազներ» ներկայացումը բեմադրելու նպատակով, որն այդպես էլ չի բեմադրվել։ Մինչդեռ ներկայացումը մի քանի տարի է ինչ «Գոգոլ կենտրոնի» մշտական խաղացանկում է և մշտապես խաղում են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել