Life.panorama.am-ը գրում է.

Դուգլասների դինաստիան ընդլայնվում է. Մայքլ Դուգլասն առաջին անգամ պապիկ է դառնալու, քանի որ նրա ավագ որդին՝ Քեմերոն Դուգլասն ու նրա ընկերուհին՝ Վիվիեն Թայբսը երեխայի են սպասում։ Այս լուրը հաստատել է People-ի աղբյուրն ու ասել, որ «Մայքլը անհամբեր սպասում է պապիկ դառնալուն»։

38-ամյա Քեմերոնին ու 39-ամյա Վիվիենին, ով յոգայի մարզիչ է ու բրազիլացի, առաջին անգամ միասին նկատել են 2016թ․-ի օգոստոսին։ Քեմերոնը 2010թ․-ին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով, այնուհետ ժամկետը երկարաձգվել էր, քանի որ խոստովանել էր թմրանյութերի մաքսանենգություն է կատարել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել