Tert.am-ը գրում է.
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Արայիկ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփելով «Երևանի ավագանու «Ելք» խմբակցության 2-ամսյա գործունեությունը ասաց, որ լուրջ գլոբալ և համակարգային խնդիրները մեկ-երկու ամսում լուծում չեն ստանում: «Իհարկե ուրախալի է, որ «Ելք» խմբակցությունից նման սպասումներ կան, բայց պետք է հաշվի առնել թե ավագանու անդամները ինչ լիազորություններ ունեն»,-ասաց նա:
Նա նշեց, որ իրենց ավագանու անդամները ակտիվ մասնակցում են տրանսպորտի վերաբերյալ քննարկումներին: «Շատ տարօրինակ է, որ քչերն ուշադրություն դարձրեցին, որ կարմիր գծերի վճարների թանկացման դեմ պայքարում մենք ներգրավված էինք և նաև մեր գործունեության արդյունքում այդ թանկացումը տեղի չունեցավ կամ երկու դրամով թանկացավ»,-ասաց նա:
Անդրադառնալով Վերնիսաժում հնչող երաժշտության սահմանափակման առաջարկությանը՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ այդ առաջարկը առաջացրեց նույն մուղամի, անճաշակ երաժշտության կողմնակիցների բուռն ցասումը, որոնք, ըստ նրա, առաջարկությունը ամբողջությամբ չեն ընթերցել: «Այդ փաստաթուղթը, որ ես հրապարակել եմ կոնկրետ Վերնիսաժին և այնտեղ հնչող երաժշտությանն է վերաբերում: Վերնիսաժը քաղաքապետարանի տնօրինության տակ գտնող օբյեկտ է և միջավայր ձևավորելու խնդիր ունի, քանի որ առաջնահերթ հենց զբոսաշրջիկներն այնտեղ այցելում»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել