Ձյունահովազները համարվում են մոլորակի ամենավտանգված կենդանիներից մեկը․ ողջ աշխարհում 6,500-ից էլ քիչ ձյունահովազ է մնացել։ Այս բացառիկ լուսանկարները ցույց են տալիս, թե որքան դժվար է համասեռ միջավայրում գտնել կենդանիներին։

Եթե կարծում եք, որ սուր տեսողություն ունեք, ապա փորձեք այս 3 լուսանկարներում գտնել ձյունահովազներին, որոնք կարծես` միախառնված լինեն հսկայական քարերին ու ժայռերին։

Ի դեպ, լուսանկարներն արել է վայրի բնության հայտնի լուսանկարիչ 41-ամյա Դեյվիդ Ջենքինսը։ Նա ստիպված է եղել -20 C ցրտի պայմաններում որոշ ժամանակ անշարժ մնալ, որպեսզի կարողանա լուսանկարել գիշատիչներին։

David Jenkins

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել