Օգոստոսի 20-ին Ախալքալաքի կենտրոնական այգու կողքին գտնվող նախկին կինոյի տան շենքում բացվեց «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության գրասենյակը: Գրասենյակի բացման արարողությանը Ախալքալաքի հասարակության եւ կուսակցության տեղի առաջնորդների հետ մեկտեղ ներկա էին նաեւ կուսակցության հիմնադիրներ Դավիթ Թարխան-Մոուրավին եւ Իռմա Ինաշվիլին:
Դավիթ Թարխան-Մոուրավին իր ելույթում վերահաստատեց այն փաստը, որ նա եւ նրա կուսակցությունը ճանաչում են Հայոց Ցեղասպանությունը: Նրա խոսքերով՝ այսօր Թուրքիան հավակնություններ ունի Բաթումիի, Օզուրգեթիի եւ Ախալցխայի նկատմամբ:

Անկարան փորձում է ընդլայնել արտահանման–ներմուծման լոգիստիկ հզորությունները թուրք–վրացական և վրաց–ադրբեջանական սահմաններում։
Վրաց-թուրքական սահմանին՝ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում նախորդ տարի բացվել է Կարցախի նոր մաքսակետը, որը ամենակարճ ճանապարհով կմիացնի ոչ միայն Վրաստանը, այլ նաև Հայաստանը, Ադրբեջանը, ՌԴ-ը և Միջին Ասիայի երկրները Թուրքիայի կենտրոնական շրջանների հետ:
Կարցախի մաքսակետի տարանցիկ հզորությունը կկազմի օրն առնվազն 500-600 բեռնատար և 10.000 ուղևոր, կապահովի վարորդների և ուղևորների հարմարավետ սպասարկումը, ինչպես նաև կթեթևացնի վրաց-թուրքական մյուս անցակետերը՝ Սարփին և Վալեն:

Ինչ վերաբերվում է էներգետիկ կապերին Անկարայի ու Թբիլիսիի միջև, ապա Ադրբեջանը սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել Թուրքիային Վրաստանի տարածքով։ Արտահանումն իրականացվում է «Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա» էներգետիկ կամրջի օգնությամբ։Վրաստանն այս ծրագրում հանդես է գալիս, որպես տարանցիկ երկիր։Բացի այդ, Վրաստանի տարածքով են անցնում Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազամուղն ու Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը։

Թուրքիա–Վրաստան հարաբերություններում կարևոր տարր է նաև ռազմական համագործակցությունը։Հիշեցնենք, որ նախորդ տարի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ու Վրաստանի իր կոլեգաների հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է եռակողմ զորավարժությունների անցկացման մասին։ Բացի այդ, Անկարան ցանկանում է Վրաստանին տեսնել ՆԱՏՕ–ում։Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ։

Հանդիպման ավարտին թուրքական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիան ամբողջովին աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացին։
Պանթուրքիզմի և Օսմանյան կայսրության վերականգման իղձերով տառապող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցանկանում է թյուրքական աշխարհում իր փոքր եղբորը Ադրբեջանին ամբողջությամբ իր կողմը գրավել։ Վրաստանն այդ գործում Անկարայի ու Բաքվի համար յուրահատուկ կամրջի դերակատարում ունի։

Թուրքերն ինտենսիվորեն բնակեցնում են Աջարիան։ Ոչ պաշտոնական տվյալներով, Բաթումում 150.000 բնակիչներից 30 հազարը թուրքեր են։ Նրանք գնել են լավագույն հողերի 70%–ը ու խոշոր ենթակառուցվածքները օդանակավակայան, բջջային կապերից մեկը և այլն։Թուրքերն ընտանիքներով տեղափոխվում են Աջարիա գնում տներ և բնակարաններ։ Վերակառուցվում են մզկիթներ։

Աջարիայում այսօր մեծ են թուրքական տնտեսական շահերը։ Դեռևս երեք տարի առաջ Թբիլիսին անհագնստացած էր այն հանգամանքով, որ թուրքական դպրոցների դասագրքերում Աջարիայի մայրաքաղաք Բաթումին Թուրքիայի տարածքի մեջ էր ներառվել։

Թբիլիսին Անկարայի հետ հարաբերություններում ստիպված հաշվի է առնում նաև թյուրքական գործոնը Քվեմո–Քարթլիի տարածաշրջանը գրեթե ամբողջությամբ ադրբեջանաբնակ է, ինչպես նաև իսլամական գործոնը Աջարիա, Պանկիսիի կիրճ և այլն Անկարայի հետ հարաբերություններ կառուցելիս։
Սակայն Ջավախքում թյուրքական գործոնի ուժեղացումը, ներդրումների, դեմոգրաֆիկ էքսպանսիան զուգահեռ պետք է անհանգստացնի Վրաստանին այդ տարածաշրջանի կրոնական–էթնիկ դեմքի փոփոխությունը Վրաստանի հարավային սահմանների երկայնքով Բաթումիից մինչև վրաց–ադրբեջանական սահման թյուրքական–մահմեդական միջանցք է ստեղծելու դրանից բխող հետևանքներով։

Այդ թյուրքական միջանցքը ձգվելու է ՀՀ–ի հյուսիսային սահմանների երկայնքով և դա նույնպես պետք է մտահոգի Երևանին դա սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության ու կոմունիկացիաներին, որոնցից հիմնականներն անցնում են ադրբեջանաբնակ Քվեմո–Քարթլիով, իսկ մյուսը Ջավախքով, որտեղ աստիճանաբար թյուրքական գործոնը վճռորոշ է դառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել