Պարզվում է՝ քամելեոններն ունակ են իրենց շրջապատի մարդկանց զվարճացնելու անգամ այն ժամանակ, երբ չեն փոխում իրենց մաշկի գույնը։ ԱՄՆ Միչիգան նահանգում բնակվող արվեստագետ Էմմա Ուարդը վերջերս հրապարակել է իր քամելեոնի՝ Օլիվի անչափ զվարճալի լուսանկարները, որոնցում սողունի ձեռքում կան փոքրիկ ատրճանակներ, կացիններ և այլ իրեր։ Էմման պարզել է, որ քամելեոնները մի այսպիսի բնավորություն ունեն․ ինչ տաս նրանց, նրանք ձեռքով կբռնեն այն։

Էմմայի՝ Թվիթերում արած գրառումն ու հրապարակած լուսանկարներն ավելի քան 400,000 հավանման են արժանացել, ինչի շնորհիվ կարելի է ասել՝ Օլիվը դարձել է համացանցի ամենահայտնի քամելեոնը։

Որպես արձագանք բացահայտվեց ևս մի «տաղանդավոր» կենդանի։ Թվիթերի մի օգտատեր էլ հրապարակեց լուսանկարներ, որոնցում իր չղջիկը տարբեր առարկաներ ունի ձեռքում պահած։

Ահա Օլիվ քամելեոնի, ինչպես նաև մեկ այլ կենդանու՝ չղջիկի զվարճալի լուսանկարները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել