Operativ.am-ը գրում է․

Ռումբը, որը պետք է պայթեր Սիդնեյից Աբու-Դաբի ուղևորվող ինքնաթիռի սրահում, թաքցված է եղել Բարբի տիկնիկի մեջ։ Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։

Լիբանանի ՆԳ նախարար Նուհադ Մաշնուկը սաուդյան հեռուստատեսությանը հայտնել է, որ երկրի անվտանգության ծառայության աշխատակիցները նման տեղեկություն են հայտնաբերել։ Սկզբում ոստիկանությունը ենթադրել է, որ ռումբը թաքցված է եղել մսաղացի մեջ։

Ահաբեկիչները ծրագրել էին ահաբեկչություն իրականացնել Etihad Airways ավիաընկերության Սիդնեյ-Աբու-Դաբի չվերթի ինքնաթիռում։ Ինքնաթիռի սրահում կարող էր գտնվել մինչև 500 ուղևոր, ինչպես նաև անձնակազմի անդամ։

Նախարարի խոսքով՝ ահաբեկչությունը պատրաստել է լիբանանցի ահաբեկիչ Թարիք Հայաթը ևս 4 գրոհայինների հետ։ Նրա ճակատագրի մասին Մաշնուկը չի հայտնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել