Ներկայացնում ենք երիտասարդ մատուցողի հետ կատարված զարմանալի մի պատմություն, որ առաջացրել է ներկաների հիացմունքը:

Այս պատմությունը տեղի է ունեցել Ջորջիա նահանգի Դուգլասվիլ քաղաքի ռեստորաններից մեկում: Մեքսիկական «Սինկո դե Մայո» սրճարանի դռների մոտ մի տղամարդ երևաց: Մատուցող Ալեքս Ռուիզը նկատեց, որ անծանոթի ձեռքերը վիրակապված էին: Ոսկորներ չունեին: Նա նստեց սեղանի մոտ, սնունդ պատվիրեց և նրբանկատորեն հետաքրքրվեց, թե կա այդտեղ որևէ մեկը, որ կարող է իրեն կերակրել:

Ալեքսը առանց մտածելու սկսեց օգնել նրան: Նա համբերատարորեն կերակրում էր այցելուին: Այդ ամբողջ տեսարանին հետևում էր մեկ ուրիշ մատուցող. հենց նա էլ ողջ աշխարհին պատմեց ընկերոջ հուզիչ արարքի մասին:

Հանկարծահաս հանրաճանաչությանը Ալեքսը շատ համեստ արձագանքեց. «Ես անկեղծ ուզում էի օգնել նրան, այդ պատճառով էլ համաձայնեցի: Չեմ կարծում, որ դա ուշադրության արժանի արարք է»:

Օգնության կարիք ունեցող այցելուի մոտ Ռուիզը ընդամենը կես ժամ անցկացրեց, այնուհետև վերցրեց նրանից վճարը, տարավ դրամարկղ և վերադարձրեց մանրը: Շուտով երիտասարդը մոռացավ այդ ամենի մասին և անցավ իր աշխատանքին:

Սակայն նրա արարքը ողջ օրը քննարկեցին նրա գործընկերները: Պատճառը պարզ է. հաճախ չես հանդիպի մարդկանց, որ պատրաստ են անշահախնդիր օգնություն տրամադրելու ուրիշներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել