2008 թ. աշխարհը ցնցեց Յոզեֆ Ֆրիթցլի՝ ավստրիական Ամշթեթթեն քաղաքից տարեց էլեկտրիկի գործը: Դրանից քառորդ դար առաջ նրա ընտանիքին դժբախտություն էր պատուհասել: 

Յոզեֆի 18-ամյա դուստրը՝ Էլիզաբեթը, փախել էր տնից: Դեռահասի ընկերների խոսքով՝ աղջիկն արդեն հոգնել էր բռնակալ հոր վարքից և արդեն որոշ ժամանակ ծրագրում էր փախչել:

Fritzl

Սակայն ընկերներից ոչ մեկը չգիտեր՝ նա ուր էր անհետացել: Ոստիկանությունը նրան չկարողացավ գտնել և ժամանակի ընթացքում գործը փակեցին: Միայն 24 տարի անց պարզվեց, որ այդ ամբողջ ընթացքում Էլիզաբեթն անցկացրել էր սեփական տան նկուղում:

Ավելի ուշ պարզվեց, որ Յոզեֆը փորձել էր հարազատ աղջկան շեղել 11 տարեկանից: Աղջկա անհետանալուց 2 տարի առաջ Ֆրիթցլը տան նկուղի մի մասը վերափոխել էր յուրատեաակ բանտի:

Josef Fritzl and Elizabeth Fritzl

1984 թ. օգոստոսի 29-ին նա 18-ամյա աղջկան փակել էր նկուղում: Այնտեղ աղջիկն անցկացրել էր կյանքի մեծ մասը:

Ֆրիթցլը պարբերաբար բռնաբարել էր աղջկան: Բանտարկության ընթացքում Էլիզաբեթը 7 երեխա էր ունեցել:

Նրա մի որդին մահացել էր ծնվելուց 3 օր անց՝ զրկված որևէ բուժօգնությունից:

He even kept his wife in the dark about the horrors occurring beneath the family home

3 երեխաներին Ֆրիթցլը կնոջն էր հանձնել: Նա ամեն ինչ այնպես էր դասավորել, որ փախած աղջիկն ինքն էր երեխաներին ծնողներին տվել: Իսկ 4-ն ապրում էին մոր հետ նկուղում՝ ծնված օրից արևի լույս չտեսնելով:

Պատմությունն ավարտվեց միայն 24 տարի անց:

Fritzl was jailed for life in 2009 - but will be eligible for parole after serving 15 years

Երբ Էլիզաբեթի ավագ դուստրը՝ Քերսթինը, լրջորեն հիվանդացավ, Ֆրիթցլը սիպված եղավ նրան հիվանդանոց տանել: Բժիշկները նրան երիկամային անբավարարություն ախտորոշեցին և պահանջեցին երկու ծնողների ներկայությունը: Յոզեֆի կեղծ նամակներն այն մասին, որ Էլիզաբեթը, իբր, աղանդավոր էր, ոստիկանության փորձագետի կասկածը հարուցեցին:

Այդ ժամանակ սրիկան ստիպված եղավ դստերը հանել նկուղից և հիվանդանոց տանել: Այնտեղ նրանց անմիջապես ձերբակալեցին և բաժանեցին իրարից: Միայն երբ վախեցած կնոջն ասացին, որ ո՛չ նա, ո՛չ իր երեխաները չեն վերադառնա Յոզեֆի մոտ, Էլիզաբեթն ամեն ինչ պատմեց: Գենետիկ թեստից հետո ոստիկանությանն ամեն ինչ պարզ դարձավ:

He kept his daughter locked up in a cellar under his family home for 24 years

73-ամյա ինժեներ-էլեկտրիկին դատապարտեցին ցմահ ազատազրկման, որը նա հիմա էլ կրում է հոգեպես հիվանդների համար բանտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել