Օգոստոսի 22-ից 26-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նախարարությունը նաև նշում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 22-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

«Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն», - ասված է հաղորդագրությունում:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 22-ից 26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 2-ից 3 աստիճանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել