168.am-ը գրում է.

Գերմանիայի կառավարությունն աշխատում է վերականգնել դիզելային ավտոմոբիլների վարկը, ձգտում է հասնել այդ ավտոմեքենաների արգելքից հրաժարման, այդ թվում՝ դատական կարգով: Այդ մասին օգոստոսի 21-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը՝ ուղիղ եթերում պատասխանելով Bild տաբլոիդի հարցերին:

«Մենք կառավարության կողմից պետք է խուսավարենք, և այն քաղաքներում, որտեղ այժմ աղտոտումների մկարդակի զգալի բարձրացումներ կան, ստեղծենք իրավիճակ, որտեղ ավտոմոբիլների արգելման, այդ թվում՝ դատական արգելման անհրաժեշտություն չկա, դա կլինի աշխատանքի բարդ մասը: Ուստի ես մունցիպալիտետների շահագրգիռ ներկայացուցիչներին սեպտեմբերի 4-ին հրավիրել եմ հանդիպման, և այդպես քայլ առ քայլ կարող է վերականգնվել վստահությունը դիզելի նկատմամբ»,- ասել է Մերկելը:

Կանցլերի խոսքով՝ ինքը տխրել է դիզելային սկանդալի շուրջն ստեղծված իրադրությունից, որի ընթացքում Գերմանիայի կոնցեռնները «կորցրեցին վստահությունը»:

Volkswagen կոնցեռնին ավելի վաղ ԱՄՆ-ում մեղադրել են, որ նա դիզելային ավտոմոբիլները հանդերձել է այնպիսի ծրագրային ապահովմամբ, որը նվազեցնում է վնասակար նյութերի արտանետման իրական ցուցանիշները: Միացյալ Նահանգների կառավարությունը կոնցեռնին պարտավորեցրել է հետ կանչել Volkswagen և Audi մակնիշների 482 հազար մարդատար ավտոմոբիլներ, որոնք երկրում վաճառվել են 2009 – 2015 թվականներին: Ապրիլին Volkswagen-ը համաձայնության է եկել ընկերության կողմից սպառողներից ավտոմոբիլների գնման և նրանց փոխհատուցումների վճարման շուրջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել