Tert.am-ը գրում է.
Անցած շաբաթ Կատալոնիայի տարբեր հատվածներում ահաբեկչական հարձակումներ իրականացրած խմբի անդամներից մեկը՝ 18-ամյա Սաիդ Ալլան, հարձակումից առաջ ննջասենյակում ծնողների համար գրություն է թողել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, դրանում երիտասարդը ներողություն է խնդրել ծնողներից պատճառած ցավի համար:
«Հայցում եմ բոլոր նրանց ներողամտությունը, ում այս օրերին կարող եմ ցավ պատճառել: Երախտապարտ եմ ինձ տված ամեն ինչի համար»,-գրել է ահաբեկիչը:
Հայտնի է, որ Ալլան մասնակցել է Բարսելոնայից 120կմ հեռավորության վրա գտնվող Կամբրիլս քաղաքում Audi A3 մեքենայով ոստիկանների դեմ կազմակերպված վրաերթին: Հայտնի է, որ հարձակման հետևանքով զոհվել է 1 մարդ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, օգոստոսի 17-ին Բարսելոնայի կենտրոնում կատարված ահաբեկչության 22-ամյա կասկածյալ մարոկկացի Յունես Աբույաքուբի մայրը կոչ է արել փախուստի մեջ գտնվող որդուն հանձնվել իրավապահներին:
Օրեր առաջ վարձակալված Fiat-ը, որի ղեկին հավանաբար եղել է մարոկկացի Աբույաքուբը, Լաս Ռամբլաս փողոցում մխրճվել էր ամբոխի մեջ՝ խլելով 13 մարդու կյանք: 

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել