ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2018 թվականից նախատեսում է  մեկնարկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է տարեկան շուրջ 207 հա ինտենսիվ նոր այգիների հիմնում, ինչը թույլ կտա հնդավոր պտղատեսակների  ներմուծումը  փոխարինել տեղական արտադրությամբ:

 

«Ինտենսիվ այգիների հիմնումը կարող է շատ շահավետ լինել, քանի որ նման այգիների բերքն ավելի բարձրարժեք է, իսկ իրացումը՝ երաշխավորված», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն Արարատի մարզ  կատարած այցի ընթացքում:  

 

 Նախարարը նաև տեղեկացրել է, որ ծրագրին կարող են դիմել բոլոր ցանկացողները: Ծրագրի պայմաններն են՝

 

  • Գյուղացիական տնտեսություններին տրամադրվելու է տարեկան 5% տոկոսադրույքով վարկ,
  • վարկը տրամադրվելու է 5 տարի ժամկետով,
  • վարկը տրամադրվելու է առավելագույնը 10 հեկտարի վրա այգի հիմնելու համար:

 

Առավել մանրամասն՝ կից տեսանյութում. 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել