Պետերբուրգի ավտոսրահում վաճառվել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի զրահապատ Mercedes-Benz S-Class (W140) լիմուզինը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

19.7 մլն ռուբլով մեքենան ձեռք է բերել անանուն կոլեկցիոները։

Լիմուզինի վաճառքի մասին հայտարարությունը «Ավտո.ռու» կայքում էր հայտնվել հուլիսի 15-ին։ Մեքենան գտնվում է հիանալի վիճակում, վերանորոգման կարիք չունի, գույնը կապույտ է, վազքը՝ 60 հազար կմ, մեքենան հանդերձված է 320 ձիաուժ հզորությամբ 5լ շարժիչով ու ավտոմատ փոխանցումային տուփով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել