Armtimes.com-ը գրում է.

Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը եւ նրա կինը՝ Անժելա Մադաթյանը, տոնում են իրենց ծննդյան օրը: Թանկյանն այսօր՝ օգոստոսի 21-ին, դարձել է 50 տարեկան, իսկ նրա կինը երեկ նշել է ծննդյան 34-ամյակը:

Թանկյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: 7 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես: 1994 թ. կիթառահար Դարոն Մալաքյանի հետ հիմնադրել է աշխարհում ամենահայտնի խմբերից մեկը՝ System of a Down-ը: Բացի երաժշտությունից՝ նաեւ հասարակական գործունեություն է ծավալում: Նա տարբեր հարթակներից ու տարբեր միջոցներով հանդես է գալիս անարդարությունների դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել