Armtimes.com-ը գրում է.

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը օրեր առաջ հայտարարել է, որ իր երկիրը ԵԱՏՄ-ի հետ ցանկանում է կնքել մաքսային համաձայնագիր։ Եթե Թուրքիան անկեղծ է, իսկ ես կարծում եմ նրա ցանկությունը տրամաբանական է, ապա ծագում է 6 կարեւոր հանգամանք, որի վրա Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանն այդ պարագայում որոշակի դիրքորոշում պետք է որդեգրի.

1. Հայաստանի ընդդիմադիր դաշտում ակտիվ քննարկվում է ԵԱՏՄ-ից դուրս գալ-չգալու հարցը, եւ այս ֆոնին թուրքերի հայտարարությունը պատահական չեմ համարում։

2. Հայաստանը ԵԱՏՄ միակ անդամ պետությունն է, որ ցամաքային սահման ունի Թուրքիայի հետ։

3. ԵԱՏՄ-ում նոր անդամ ընդունելու համար պետք է լինի կոնսենսուս, այսինքն՝ այստեղ Սերժ Սարգսյանից բան ունեն խնդրելու այն պետությունները, որոնք տարիներ առաջ կանխատեսում էին այս օրն ու հասկանում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին շատ հավանական է, եւ Հայաստանի անդամակցությանը դրան խանգարելու է։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել