Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոստացել է չբարդացնել ԱՄՆ քաղաքացիների կողմից ռուսական վիզա ստանալու գործընթացը՝ ի պատասխան Վաշինգտոնի որոշման: Այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչ վերաբերում է մեր պատասխան գործողություններին, ինչպես ես արդեն ասացի, անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել այն որոշումները, որոնց մասին ամերիկացիները հայտարարել են: Կտեսնենք, կարող եմ ասել միայն մի բան. մենք չարություն չենք թափի ԱՄՆ-ի քաղաքացիների վրա: Այսինքն, եթե մեկը հույս ուներ, որ այս դեպքում վատ օրինակը վարակիչ կլինի, նա սխալ հաշվարկ է արել»,- ասել է Լավրովը:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի իշխանությունների որոշման նպատակը երկրի ղեկավարության գործողությունների առնչությամբ Ռուսաստանի քաղաքացիների դժգոհությունն առաջացնելն է:
«Այդ տրամաբանությունը հայտնի է, դա նրանց տրամաբանությունն է, ովքեր «գունավոր» հեղափոխություններ են կազմակերպում, և դա ակնհայտորեն Օբամայի վարչակազմի իներցիան է»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն 2017 թվականի օգոստոսի 23-ից անորոշ ժամկետով դադարեցնում է ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Ռուսաստանի ամբողջ տարածքում: 
Ոչ ներգաղթային վիզաների տրամադրման ընթացակարգը կվերականգնվի Մոսկվայում, բայց զգալիորեն կրճատված ծավալով՝ սկսած այս տարվա սեպտեմբերի 1-ից: Վիզա ստանալու համար հարցազրույցները Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբգուրգում և Վլադիվոստոկում ԱՄՆ հյուպատոսարաններում կդադարեցվեն: Բացի այդ դեսպանատունն այլևս չի վերադարձնի վիզայի դիմում ներկայացրած Ռուսաստանի քաղաքացիներին հյուպատոսական վճարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել