168.am-ը գրում է.

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում երիտասարդը հարձակվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի վրա և մուրճով վնասել այն: Այս մասին հայտնում է թուրքական «Միլիեթ» պարբերականը:

Արձանի վրա հարձակված Իբրահիմ Յեշիլը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք: Երիտասարդը հարցաքննության ժամանակ նշել է, որ Աթաթուրքը հեթանոս է, և ինքն արձանի վրա հարձակվել է Ալլահի կամքով:

Հուլիսի վերջին Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սիվերեք շրջանի բնակիչ Մեհմեթ Մալբորան հարձակվել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի վրա: «Իսլամում կռապաշտություն գոյություն չունի, արդյոք նա, ով պաշտպանում է արձանը, կարո՞ղ է համարվել մարգարեի ժառանգը»,- բարձրաձայն հարցրել էր տղամարդը և մանգաղով սկսել հարվածել արձանին:

Մեհմեթ Մալբորան ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել և մեղադրվում էր Աթաթուրքի դեմ հանցագործություն կատարելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել