Tert.am-ը գրում է.
Օգոստոսի 20-ին Երևան-Սևան ավտոճանապարհին վթարված Toyota Sequoia մակնիշի ավտոմեքենան Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի ծառայողական մեքենան չէ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Յուրի Վարդանյանի օգնական Անի Հայրապետյանը` պատասխանելով հարցին, թե ում է պատկանում մեքենան, քանի որ այն կարմիր համարանիշով է:
«Վթարի ենթարկված մեքենան դեսպանին սպասարկող մեքենան չէ, վթարված մեքենան դեսպանության ծառայողական մեքենան է»,-ասաց Հայրապետյանը:
Հարցին, թե ի՞նչ պատճառով էր մեքենան գտնվում Հայաստանում, Անի Հայրապետյանն ասաց. «Դա դեսպանատան ծառայողական մեքենաներից մեկն է, որի միջոցով դեսպանությունը երբեմն դիվանագիտական փոստ է ուղարկում Հայաստան»:
Անի Հայրապետյանը հավելեց, որ դեսպանն այս պահին, երեկ վթարի ժամին ևս գտնվել է Թբիլիսում, և նրա ծառայողական մեքենան բնականաբար Թբիլիսում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել