Այսօր աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանի ծննդյան օրն է։ Ստորև առանձնացրել ենք «System of A Down»  ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և «Axis of Justice» («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության 50-ամյա հիմնադրի մի քանի մտքեր։

♦ Անկեղծ ասած՝ երբեմն ավելի լավ է ազնիվ բռնակալ ունենալ, քան հիմար ժողովրդավարություն։

♦ Սկզբում մենք կռվում էինք կրոնի անունով, հետո կոմունիզմի, հիմա` թմրանյութերի ու ահաբեկչության։ Համաշխարհային տիրապետության համար մեր արդարացումները միշտ փոխվում են։

♦ Քաղաքակրթությունը ձախողված է։ Մենք պետք է մտածենք՝ ինչ կարող ենք անել սիրով ու խաղաղությամբ։

♦ Ես ատում եմ անարդարությունը և չեմ կարող դրա դեմ չարտահայտվել, սակայն ես չեմ ցանկանում քաղաքականության մեջ մտնել։

♦ Կարծում եմ՝ Հայոց ցեղասպանության մասին հիշողություններն իմ աչքերը վաղ տարիքում բացեցին՝ ստիպելով տեսնել քաղաքականության ցինիզմը։

♦ Կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստ պետք է իր տեսլականին հետևի, իրենց սիրտն է, որ նրանք պետք է բացահայտեն, ոչ թե այն, ինչը հասարակությունն է փնտրում։

♦ Երաժշտության մասին ամենակարևոր բանը, որ ես սովորեցի այս ընթացքում, այն է, որ այն ճշմարտությանը հասնելու միջոց է։

♦ Ներողամտությունն առավելագույն զոհաբերությունն է։ Ճարտասանությունը նվաճողներինն է։

♦ Ես իսկապես զգում եմ, որ քաղաքակրթությունն արդեն սպառվել է։ Այն չի վերջանում, սակայն արդեն սպառվել է։ Մենք բոլորս կառչած ենք այն մտքից, որ մարդկությունը հավասարազոր է քաղաքակրթությանը, սակայն դա այդպես չէ։ Մենք գլոբալ զրույցի կարիք ունենք, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչպես պետք է ապրենք այս կետից այն կողմ։ Մենք պետք է վերանայենք շրջակա միջավայրի հետ մեր հարաբերությունները։

♦  Մենք ենք պատճառն աշխարհի կործանման, 
    Բնությունն ի վերջո կդիմանա մեզ՝ մարդկային շներին,
    Մենք ենք պատճառն աշխարհի կործանման, 
    Մի՞թե հրաշալի չէր լինի աշխարհը բուժել մի երգով միայն։

♦Հայերի, հույների և ասորիների ոգեկոչումը միայն հարյուր տարի առաջ կատարված ցեղասպանությունը հիշելը չէ։ Մարդիկ պետք է հասկանան՝ դա հին խնդիր չէ, դա ժամանակակից խնդիր է, որովհետև ցեղասպանությունն օգտագործվում է որպես քաղաքական կապիտալ աշխարհաքաղաքականության մեջ, և մարդիկ իրականում այնքան էլ ուշադրություն չեն դարձնում մարդկային կորստին և այն վնասին, որ մենք իրար ենք պատճառում։ Մինչ օրս որևէ արդյունավետ մեխանիզմ չկա ցեղասպանությունների կանխարգելման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել