Պարոն Կարեն Կարապետյան, Տարոն Մարգարյան, Էրեբունու համայնքային իշխանության ներկայացուցիչներ՝ ես հասկանում եմ, որ ձեր համար շարքային երևանցու պահանջը էս կողմից մտնող էն կողմից դուրս եկող բառերի՝ ձեզ համար անհասկանալի կույտ է: Ես հասկանում եմ, որ մեր՝ շարքայիններիս ու ձեր՝ պալատականների պատկերացումները երկիրի ու քաղաքցու արժանապատվության մասին տեղ-տեղ անգամ հակասում են իրար: Վիոլա ջուրy (կենդանիների օֆիս) դարձյալ առանց զգուշացնելու առավոտից անջատել է Էրեբունու ջրամատակարարումը՝ խոստանալով խնդիրը վերացնել վաղը՝ օրվա մեջ: Ու էս ֆոնին ջրի սակագնի մասին բարձրացման հայտի քննարկումը: Ուղղակի այլևս վիրավորելու հավես էլ չի մնացել, որովհետև տգետ եք պարոնայք, փնթի եք ու սովոր հակահիգենիկ պայմաններում ապրել ու լափել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել