Քաղաքական կյանքը աստիճանաբար մտնում է բնականոն փուլ,թեպետ դեռ վաղ է դրա լիարժեք ընթացքի մեջ մտնելու մասին խոսել։ Հայաստանում ինչպես գիտենք,կամ արդենք հասցրել ենք գլխի ընկնել քաղաքականությունը սեզոնային բնույթ է կրում ու այդ առումով ամառը երևի թե կարելի է համարել ամենանվազ արդյունավետ տարին՝ դե պարզ է. ազգի ընտիրները հանգստանում են երկարատև շանր աշխատանքից հետո և վերջապես հազար ու մի հարց կա։ 
Ցավալին,գուցե նաև սովորական դարձածը նաև այն է,որ ոչ միայն էլիտայի,այլև հասարակության մի զգալի հատված ամառային կյանքի հատվածը իսկապես դիտարկում է լրջագույն հանգստի շրջան։ Կարելի է մտածել ամբողջ սեզոնի ընթացքում զբաղված են քրտնաջան աշխատանքով։ Սակայն այդպես չէ իհարկե։ Ինչևէ,այս աշումը սովորականից ավելի դեղնագույն ու գորշ է թվում՝ չկա որևէ նախադրյալ քաղաքական կյանքի ակտիվացման մասին։ Ընդդիմության բեկորները իհարկե դրա մասին կխոսեն,մի երկու հարա-հրոց ամեն դեպքում միգուցե տեղի ունենա,սակայն մեծ հաշվով դժվար արտառոց բան տեղի ունենա իշխանություն-ընդդիմություն ձևաչափում։ Ինչ էլ որ տեղի ունենա,գրանցվելու է իշխանության դաշտում,քանի որ այստեղ այքան քաղաքական չէ,ինչքան անձնային հարաբերությունների վերանայման ու վերաբաշխման խնդիր կա։ դրա մեջ մտնում են թե կապիտալի տեղաբաշխումը ու թե որոշումների կայացման հարցում ընդունելի տարբերակ գտնելու ձևաչափը։ Այնպիսի մեկը,որ բոլոր կողմերին ձեռնտու լինի։ Իհարկե մեծ բան կախված է նրանից,թե ինչ դիրք կբռնի Սերժ Սարգսյանը ու ինչ դինամիկա կթելադրի նրա քաղաքական վարքագիծը։ Այս հարցը իշխանությունը միշտ լուծել է,համենայն դեպս ստացվել է այնպես անել,որ բոլորին ինչ-որ բան հասնի ու բոլորը բոլորից գոհ մնան։ Սակայն հարցը այն է,որ Հայաատանի վիճակը,պայմանավորված նաև արտաքին քաղաքական ճգնաժամային հարցերով,որոնք միգուցե իրենց զգացնել տան հատկապես հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներին։ Ահա այստեղ բեկում իսկապես կարող է լինել ու ինչքան շուտ այնքան լավ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել