Վերադարձա և առաջին գրառումս սա է... 
Հասանք Մուշ , հանդիպեցինք մշեցի Արմեն Գալստյանին ՝ մարդ ով մենակ ավելին է անում , քան մենք բոլորս և այդ ամենը անում է թուրքի կողքին ՝ վտանգելով թե իր , թե իր երեխաների անդորրը , բայց անում է սիրով և մեծ պատասխանատվությամբ.... 
Այցելեցինք Մուշի հայկական թաղամաս, որը Արմենի ջանքերով արդեն Յունեսկոյի պահպանության տակ է , բայց սրտի ցավով ասեց , որ շատ կարևոր շենքեր թուրքը քանդեց և ինքը մենակ չի կարողացել պայքարել , քանի որ այստեղի մի քանի դուսպրծուկ օլիգարխ(Արագած Ախոյան և այլոք ) խոստացել և ոչինչ չեն արել.... մարդը սրտի ցավով խոսում էր Չաուշի ու Սերոբի գերեզմանների մասին , դրանց պահպանության և իմացանք նաև որ մի քանի սփյուռքի հայեր կան , որ իրենց հետաքրքրում է այս ամենը.... 
Շատ չերկարացնեմ... վերադառնամ ասլիքիս. ... Մուշի պահպանված տներում այս պահին վերականգնողական աշխատանքներ էին սկսվել և ֆինանսավորողը Մուշի քաղաքապետարանն էր ... առաջին բանը , որ իմացա դա այն էր , որ .«տունը պատկանել է Տարոն Մարգարյանի պապին.... Անդրանիկ Մարգարյանի պապական տունն է » ... արդեն խնամում է , պահպանվում է թուրքի կողմից և մի հայրենիք սիրող մարդու ջանքերով այն մնալու է մաքուր պատմությամբ....
Իսկ ինչ է անում Տարոնը այստեղ ՝ Հայաստանում ՝ մեր պապերի տների հետ. Ծախում , քանդում , սարայ են համարում ... կարևորը իր պապի տունը թուրքի ձեռում պաշտպանվում է.... մնացածը ձեր հետևությունն եմ թողնում... 
Տարոնի պապական տունը...

Image may contain: sky, house and outdoor

Image may contain: outdoor

Image may contain: plant, tree, outdoor and nature

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել