Արցախում 2017 թ. հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016թ. հունիսի համեմատ կազմել է 113.9 տոկոս, 2017 թ. մայիսի համեմատ` 142.5 տոկոս, իսկ 2017 թ. հունվար-հունիսին (աճողական) 2016 թ. հունվար-հունիսի համեմատ` 115.0 տոկոս:

2017 թ. հունվար-հունիսին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 102.2 մլրդ դրամ` 2016 թ. հունվար-հունիսի 87.7 մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 14.9 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 101.4 տոկոս:

2017 թ. հունվար-հունիսին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 699.8 հազ. դրամ, 1444.2 ԱՄՆ դոլար կամ 1333.3 Եվրո:

ՀՆԱ-ի արձանագրված 14.9 տոկոս հավելաճի շուրջ 6.0 տոկոսային կետն ապահովել է հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը, 2.6 տոկոսային կետը` ֆինանսական և ապահովագրական գործունեությունը,  2.4 տոկոսային կետը`  շինարարությունը, 2.1 տոկոսային կետը`  էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել