Armtimes.com-ը գրում է.

CBS հեռուստաալիքի փոխանցմամբ ԱՄՆ-ն Աֆղանստան լրացուցիչ զորքեր կուղարկի: Այս մասին հեռուստաալիքը, վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնել է նախօրեին՝ նշելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 21-ին կհայտարարի Աֆղանստան լրացուցիչ չորս հազար ամերիկացի զինծառայողներ ուղարկելու մասին:

Նշվում է, որ այժմ պաշտոնատար անձինք սպասում են, որ նախագահը կհայտարարի ռազմավարության մասին: «Այն պետք է համապատասխանի է տեղերում զորահրամանատարների պահանջներին և թույլ է տալիս Աֆղանստան ուղարկել շուրջ չորս հազար զինծառայողների»,- ասված է հաղորդագրության մեջ, հայտնում է РИА Новости գործակալությունը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ կկհայտարարվի նաև Պակիստանի վրա ճնշում գործադրելու մասին ահաբեկիչներին ապաստան տրամադրելու հարցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել