Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 21-ին շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանին ծննդյան 70-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք, ստեղծագործական նորանոր իրագործումներ: 
Նախագահի շնորհավորական հեռագրում ասված է. «Դուք մեր ճանաչված մտավորականներից և օժտված արվեստագետներից եք, որի տաղանդը դրսևորվել է արվեստի և գրականության ասպարեզներում: 

Մարդկային էության ամենանուրբ եզրերը չեն վրիպում Ձեր ստեղծագործ հայացքից: Ձեզ հաջողվել է կերտել տպավորիչ կերպարներ, որոնք հայ թատրոնի և կինոյի տարեգրության նշանակալի էջերից են»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել