Tert.am-ը գրում է.

Իսլանդիայում ոստիկանության կողմից կարգազանց վարորդի հետապնդումն ավարտվել է նրանով, որ մեքենան մխրճվել է մայրաքաղաք Ռեյկյավիկից 50կմ հեռավորության վրա գտնվող Կեֆլավիկ միջազգային օդանավակայանի ժամանման սրահ, հայտնում է Iceland Monitor-ը:

Ականատեսներից մեկի խոսքով՝ մեքենայի վարորդը մոտ 20 տարեկան է: Սկզբում երիտասարդը ձեռքերը վեր է բարձրացրել՝ ձևացնելով, թե իբր հանձնվում է, բայց երբ ոստիկանը նրան է մոտեցել, երիտասարդը հարվածել է իրավապահի դեմքին:

Այնուհետև նա վազել է ճանապարհի մեքենաներից մեկի կողմը, կոտրել դրա ապակին ու փոխադրամիջոցից դուրս հանել կին վարորդին: Փորձելով դիմել փախուստի՝ նա մեքենայով մխրճվել է օդանավակայանի ժամանման սրահ ու կոտրել ապակին:

Տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա: Իրավապահների խոսքով՝ բարեբախտաբար, միջադեպը տեղի է ունեցել օդանավակայանի ոչ գերծանրաբեռնված աշխատանքային ժամերին:

Մեքենան, որով երիտասարդը փորձում էր փախչել իրավապահներից

 

The car that was left by the driver when he ...

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել