Էրդողանի ահաբեկչական կերպարն արդեն վաղուց դուրս է եկել ոչ միայն Թուրքիայի, այլև՝ ողջ տարածաշրջանի սահմաններից !!!

Ժամանակն է, որպեսզի համաշխարհային հանրությունն իրական քայլեր ձեռնարկի ահաբեկչության հավանական սնող Էրդողանին զսպելու համար: Այդ բռնապետը, սեփական երկրի ներսում տարածած ահ ու սարսափից չհագենալով, Եվրոպայում մեկ լցված թուրքերի գործոնն օգտագործելով բառացիրոեն ահաբեկում է Եվրոպան:
Եթե դա, ի սկզբանե, ուղղված էր առավելապես Գերմանայի դեմ իբրև թե ի ցույց բողոքի ԵՄ դռները Թուրքիայի առջև չբացելու, ապա այսօր դրա սահամները ևս ընդլայնվում են: Հերթն Ավստրիայինն է, ինչի արձագանքներին, թերս արագ ականատեղ եղանք՝ ի դեմս Ավստրիայի ԱԳ նախարար Կուրցի հայտարարության:

Միայն թե, էրդողանատիպ կերպարների համար քաղաքակիրթ Եվրոպայի ոչ լեզուն է հասկանալի, ոչ էլ պատժիչ մեթոդները:

Ահազանգը վաղուց է տրված, պայքարը, թերևս, ուշանում է՝ դրանով իսկ մեծացնելով "Էրդողան" սպառնալիքի հավանականությունը ողջ աշխարհի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել