Ադրբեջանի Շամքիրի շրջանում տեղակայված շարժական դաշտային հոսպիտալի տարածքում Իլհամ Ալիևին այսօր դիմավորել է ոչ թե Զաքիր Հասանովը, այլ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը։ Սովորաբար Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին զորամասերում դիմավորում և ուղեկցում է պաշտպանության նախարարը, եթե պաշտոնական այցով որևէ երկիր չի գործուղվել։ Փորփրեցի ադրբեջանական կայքերը, սակայն գործուղման վերաբերյալ որևէ տեղեկություն չգտա։
Մնում է ենթադրել, որ Հասանովը կամ առողջական խնդիրներ ունի, կամ էլ «Ոսկանապատ.ինֆո» կայքում մի քանի օր առաջ հրապարակված նամակը լուրջ տարաձայնություններ է առաջացրել նրանց միջև և նա հայտնվել է ինտրիգների ծուղակում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել