«Էս մենակ ե՞ս եմ եկել գործի». ամեն առավոտ բոլորից մի փոքր շուտ գալով նկարահանման հրապարակ` հարցնում է 8-ամյա Ալբերտո Դանիելյանը։ Վերջինս խաղում է «Նավագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլում, որը կցուցադրվի Ucom  ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում։

 

Պարզվում է` դերասան Գրիգոր Դանիելյանն ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանն Ալբերտոյին չէին կարողանում համոզել նկարահանվել նախագծում։  Ծնողներն Ալբերտոյին նկարահանման բերելու  այլընտրանքային  ճանապարհ են գտել, ասելով, իբր վերջինս հոնորար է ստանալու նկարահանման համար։

 

Tert.am Life–ի հետ զրույցում Գրիգորն ասաց, որ դեմ է երեխային ինչ–որ բան ստիպելուն։ Այս դեպքում իրենք փորձել են խթանել, որ Ալբերոտոն իրեն փորձի այս ոլորտում։ «Քանի որ մենք գիտեինք իր պոտենցիալը, ուզում էինք, գոնե փորձել։ Հետաքրքիր մոտիվացիա մտածեցինք, ասացի` իբր աշխատավարձ է ստանալու, ինչը նրան շահագրգռեց, հետաքրքրվեց` որքան։ Այնպիսի գումար ասացի, որը  ստանում են նորմալ դերասանները։ Շատ ոգևորվեց ու համաձայնեց»,– ասաց դերասանը։

 

 

Հիմա Գրիգորը պետք է սեփական գրպանից վճարի որդու աշխատավարձը, քանի որ չի ուզում նրան հուսախաբ անել։ Իր հերթին Ալբերտոն անհամբերությամբ սպասում է առաջին աշխատավարձին, որպեսզի կրտսեր եղբոր` Ռոբերտոյի համար նվերներ գնի։ Պարզում է` Ալբերտոյին այդքան ուրախացրել է սեփական աշխատավարձով եղբորը նվերներ գնելու գաղափարը։

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել