Ժամանակակից գիտությունը վաղուց է հերքել մոլորակների ազդեցությունը մարդու ճակատագրի վրա, սակայն ծննդյան ամիսը հետք է թողնում մեր անհատականության և առողջության վրա՝

Ինչու է ծննդյան ամսաթիվը ազդում մեր անհատականության վրա

Տարվա տարբեր ժամանակահատվածներում հղի կանայք արևի լույսի տարբեր չափաբաժիններ են ստանում: Բուդապեշտցի գիտնականները ենթադրում են, որ այդ փաստը կարող է ազդել արգանդում գտնվող երեխայի վրա: Պարզվում է, որ ծննդյան ժամանակահատվածը ազդում է արյան մեջ դոֆամինի և սերոտինինի՝ հաճույքի և լավ տրամադրության հորմոնների վրա:

Հունվար

Ընդհանրապես ձմռանը ծնվածները հակված են ընկճվածության: Հենց հունվարին ծնվածների մեջ են ավելի հաճախ հանդիպում ստամոքսի խոցով, աղիների անանցելիությամբ, սրտի նոպաներով, իսկ կանանց մոտ դաշտանային ցիկլի խախտումներով տառապողներ: Միևնույն ժամանակ, հունվարին ծնված տղամարդիկ գրեթե 3 անգամ քիչ են ունենում վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, քան սեպտեմբերին ծնվածները:

Փետրվար

Փետրվարին ծնվածները պետք է զգուշանան վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներից, օսթեոարթրիտից, սրտային հիվանդություններից (տղամարդիկ) և երակների խցանումից (կանայք):

Մարտ

Գարնանը ծնվածները ընդհանուր առմամբ կենսասեր են և լավատես: Մարտին ծնված տղամարդիկ կարող են հակված լինել ասթմայի, կատարակտի և սրտային հիվանդությունների: Կանայք պետք է զգուշանան հոդաբորբից և աղիների անանցելիությունից:

Ապրիլ

Ապրիլին ծնվածները մեխանիկական հակում ունեն օստեոպորոզի, վահանաձև գեղձի խնդիրների, ասթմայի, բրոնխիտի և ուռուցքների նկատմամբ:

Մայիս

Տղամարդկանց շրջանում տարածված է ասթման, ընկճախտը և շաքարային դիաբետը, իսկ կանանց շրջանում՝ օստեոպորոզը, աղիների անանցելիությունը և քրոնիկ ալերգիաները:

Հունիս

Ամռան ամիսներին ծնվածները սովորաբար լավատես են լինում, սակայն նրանց մոտ նկատելի է տրամադրության հաճախակի փոփոխություն: Հունիսին ծնվածներին հատուկ են այս խնդիրները՝ կատարակտ, քրոնիկ բրոնխիտ, տղամարդկանց մոտ սրտային հիվանդություններ, կանանց մոտ՝ ռևմատիզմ, անմիզապահություն, արթրիտ:

Հուլիս

Առավել տարածված են հետևյա հիվանդությունները՝ ասթմա, արթրիտ, ուռուցքներ, վզի հատվածում քրոնիկ ցավեր:

Օգոստոս

Տղամարդկանց մոտ առավել հանդիպում են օստեպորոզ, ասթմա, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, կանանց մոտ՝ ռևմատիզմ, արթրիտ, երակնեի խցանում:

Սեպտեմբեր

Աշնան ամիսներին ծնվածները հաճախ դյուրագրգիռ են լինում, բայց մեծ տարիքում նրանք հազվադեպ են ընկճվածություն կամ տրամադրության փոփոխություն ունենում: Սեպտեմբերին ծնվածների մոտ նկատելի են օսթեոպորոզ, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, ասթմա, ուռուցքներ:

Հոկտեմբեր

Տղամարդկանց մոտ նկատելի են վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, միգրեն, կանանց մոտ՝ անեմիա, արյան մեջ խոլեստիրինի բարձր մակարդակ:

Նոյեմբեր

Տղամարդկանց մոտ՝ մաշկի քրոնիկ հիվանդություն, սրտի և վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, կանանց մոտ՝ սրտի նոպաներ, աղիների անանցելիություն, երակների լայնացում:

Դեկտեմբեր

Տղամարդկանց մոտ՝ կատարակտ, ընկճախտ, սրտային հիվանդություններ, կանանց մոտ, բրոնխիտ, ասթմա, երակների խցանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել