Ներդրում բերելը արտաքին առևտրիդ հերն անիծում ա: Սա աքսիոմատիկ բան է, որ սկսնակ տնտեսագետները գիտեն: Երբ կառավարությունը հայտարարում էր 4 միլիարդ ներդրում բերելու ու դրա հետ մեկ տեղ արտահանումը ՀՆԱ-ի 45% դարձնելու մասին, ես, չգտնելով որևէ կոնկրետ ճանապարհային քարտեզ, ինչպես միշտ մտածեցի, որ ինչ որ բան չգիտեմ ու որոշեցի սպասել: Դրա հետ մեկտեղ ենթադրում էի, որ խոսքը մեծ մասամբ տարանցման պրոյեկտներին կվերաբերվի, որտեղ հումքը (օրինակ՝ բետոնը) կլինի մեծ մասամբ տեղական: Երբ առաջին քայլերից մեկով կառավարությունը Հյուսիս-Հարավը փակեց, էլի մտածեցի, որ ինչ որ բան չգիտեմ: Մտածեցի, որ կամ ժամանակավոր է, կամ երկաթգծի վրա են կենտրոնանում:

Անցավ մեկ տարի ու մանրից հասկացա, որ այդ հայտարարությունների հեղինակը պարզապես մոտավոր գաղափար չուներ, ինչից է խոսում, չի ուսումնասիրել առարկայի, ոչ տնտեսական, ոչ էլ քաղաքական բաղադրիչները: Հիմա արդեն սկսում եմ մտածել, որ ունակ էլ չէ այդ բաղադրիչները հասկանալու:

Էդ անտերը սենց ա. երբ երկիր փող ա գալիս, դա համարվում է ներդրում, բայց եթե այդ փողը ներդրվում է տեխնիկայի կամ տեխնոլոգիայի մեջ, ուրեմն այդ ներդրումը դառնում է ներմուծում, քանի որ կոնկրետ Հայաստանը չի արտադրում, ոչ տեխնիկա, ոչ էլ տեխնոլոգիա: Ավելին, երբ որ ներմուծումը աճում է, արժևորվում է նաև տեղական փողը՝ այդպիսով վնասելով արտահանողին: Եթե մի անգրագետ վերցնի ու ֆիքսի դրամի փոխանակման կուրսը, դա կբերի բարձր, երբեմն նույնիսկ հիպեր, ինֆլյացիայի:

Կան բացառություններ. օրինակ, երբ որ ներդրում է արվում պրիմիտիվ գյուղատնտեսության մեջ: Շեշտը պրիմիտիվի վրա է, քանի որ արդի գյուղատնտեսությունը էլի տեխնիկա և տեխնոլոգիա ա պահանջում: Սակայն նույնիսկ պրիմիտիվի դեպքում շատ պարզ հաշվարկով ստացվում է, որ ստացածդ բերքը $100-ին համարժեք է, իսկ բերքի վրա ծախսածդ ջուրը $200-ին: Սա կարող է հասկանալ տնտեսագետը, գյուղացին, կամ ինչոր հիմնարկի զավխոզ, սա չի կարող հասկանալ:

Ասածս ինչ է՝ էդ անտերը զավխոզի խելքի բան չէ: Զանգեք Տիգրան Սարգսյանին ու Հրանտ Բագրատյանին ու խնդրեք, որ օգնեն: Նրանք ձեզ կասեն, որտեղ և ինչ պայմաններով ա պետք ներդրում ներգրավել, եթե իհարկե Սերժ Սարգսյանը թույլ տա... իսկ նա թույլ տալու պատճառ չունի: Նա կսպասի մինչև ծնկաչոք ներողություն խնդրեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել