Life.panorama.am-ը գրում է.

Եթե դուք քնած ժամանակ խռմփացնում եք և ձեզ հոգնեցրել են ձեր կնոջ  կամ ամուսնու   դժգոհությունները,   ապա կոկորդից եկող  տարօրինակ ձայները կարող եք  «լռեցնել»՝  այս  խորհուրդներին հետևելով.

Քնեք ոչ թե մեջքի վրա, այլ՝ կողքի թեքված.  դիրքի փոփոխությունը կարող է լուծել   խնդիրը

Ալկոհոլ մի՛ օգտագործեք քնելուց առաջ. այն   թուլացնում է ամբողջ օրգանիզմը, նաև կոկորդի հետնամասի մկանները,   այդ պատճառով էլ գիշերը խռմփացնում եք 

Քնելուց առաջ կանգնեք տաք ջրով ցնցուղի տակ. քթանցքերը կբացվեն  և   ավելի հեշտ կշնչեք

Ակտիվ կյանք վարեք և ազատվեք  ավելորդ քաշից. երբ դուք ավելորդ կիլոգրամներ եք կուտակում, հաստանում է նաև վիզը, ինչի հետևանքով սեղմվում է կոկորդը, իսկ շնչելը  դժվարանում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել