Life.tert.am-ը գրում է.

Մարի Պետրոսյանին շատերը գիտեն «Ազիզյանները» սիթքոմից։ Մարին սիթքոմում մարմնավորում է թիթիզ, սելֆի անող աղջկա, որը սիրում է գնումների գնալ։ Որոշ մարդիկ Մարիին հենց այս կերպարով են ընկալում։ Սակայն իրականում նա այդպիսին չէ։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասանուհին խոսել է իր բնավորության, նախասիրությունների ու  առօրյայի մասին։

 Էությամբ հանգիստ, մարդամոտ, դրական մարդ եմ։Փոքր տարիքում ավելի ամաչկոտ, ինքնամփոփ էի։ Չէի սիրում մարդկանց հետ շփվել։ Հիմա այդպես չէ։ Շատ եմ փոխվել։ Ավելի ընկերասեր ու շփվող եմ դարձել։ Սիրում եմ օրս անցկացնել ընկերներիս հետ։ Միասին գնանք փաբ, լողավազան կամ ինչ–որ ակումբ պարելու։

 Ես ռեալիստ եմ։  Ընդհանրապես ռոմանտիկ չեմ, բայց շատ կցանկանայի թեկուզ մի քիչ այդպես լինել։ Կարծում եմ դա նրանից է, որ սիրահարված չեմ ու կողքիս չունեմ ինչ–որ մեկի։ Ես ընկեր չեմ ունեցել կամ ինչ–որ սիրավեպ չի եղել։ Իհարկե, ինչ–որ հրապուրանք, սիրահարվածություն զգացել եմ, բայց դա սերը չէ։ Ինձ այդքան էլ հեշտ չէ գայթակղել։ Ես մարդու մեջ ոչ թե արտաքինն եմ գնահատում, այլ մարդկային արժեքները։

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել