Panorama.am-ը գրում է.
Այս տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կենդանական ծագման գյուղատնտեսական մթերքի արտադրության ծավալներն աճել են:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ապրիլ-հունիս ամիսներին իրացվել է 23.9 հազար  տոննա կենդանի քաշով միս, ինչը 5.3%-ով ավել է 2016թ. համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից:
Այս տարի ձվի արտադրության ծավալն աճել է 0.7%-ով և կազմել 306.2 մլն հատ, իսկ կաթինը՝ 0.6%-ով և կազմել 275.8 հազ. տոննա:
Երկրորդ եռամսյակում  պարենամթերքի արտաքին առևտրաշրջանառության ծավալն ընթացիկ գներով նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 21.1%-ով և կազմել 344.3 մլն. ԱՄՆ դոլար, այդ թվում` պարենամթերքի ներմուծումը` 186.7 մլն. ԱՄՆ դոլար (ՍԻՖ գներով) և արտահանումը` 157.6 մլն. ԱՄՆ դոլար (ՖՕԲ գներով):
Այսպես, այս տարի ապրիլ-հունիս ամիսներին  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հիմնական պարենային ապրանքատեսակներից տավարի մսի ներմուծման ծավալը նվազել է 21.4%-ով և կազմել 0.6 հազ. տոննա, կարագինը՝ 15.9%-ով և կազմել 1.2 հազ. տոննա, պանրինը՝ 12.5%-ով և կազմել 0.2 հազ. տոննա, բանջարեղենինը՝ 7.8%-ով և կազմել 7.6 հազ. տոննա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել