Tert.am-ը գրում է.
Tert.am-ի տեղեկություններով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտած սպաների պայմանագրերում փոփոխություններ են տեղի ունեցել: Նախկինում, եթե Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտած սպան ՊՆ–ի հետ պայմանագիր էր կնքում 20 տարով ու դեռ ծառայության 10 տարին չլրացած հրաժարվում էր ծառայությունից, ստիպված էր լինում յուրաքանչյուր չծառայած տարվա համար որոշակի գումար վճարել: Այժմ տեղեկություններ կան, որ 2007թ. շրջանավարտ սպաներին ստիպում են նոր պայմանագիր ստորագրել՝ չեղյալ համարելով նախկին պայմանագրերը։ Ըստ նոր պայմանագրի՝ ծառայությունից հրաժարվելու դեպքում սպան ստիպված կլինի մի քանի անգամ ավելի գումար վճարել:

Այս առնչությամբ Tert.am-ը հունիսի 26-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ, որտեղից օգոստոսի 18-ին հարցմանն ի պատասխան հայտնել են, որ պայմանագրեր չի պարտադրում, այլ առաջարկում է, իսկ գումարի վերաբերյալ ասել են, որ ընդհանուր չափ գոյություն չունի, այն հաշվարկվում է անհատապես՝ ըստ կատարված ծախսերի:

ՊՆ-ին ուղղվել էին հետևյալ հարցերը.

1.Նախկինում, եթե Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտած սպան ՊՆ–ի հետ պայմանագիր էր կնքած լինում 20 տարով ու դեռ ժամկետը չլրացած ցանկանում էր դուրս գալ համակարգից, ստիպված էր լինում յուրաքանչյուր չծառայած տարվա համար որոշակի գումար վճարել: Ծառայությունից հրաժարվելուց հետո որքա՞ն գումար է վճարելու զինծառայողը` ըստ պայմանագրի:

2.Այժմ տեղեկություններ կան, որ 2007թ. շրջանավարտ սպաներին ստիպում են նոր պայմանագիր ստորագրել՝ լուծարելով նախկինը, ըստ որի՝ նույն սցենարի դեպքում արդեն սպաները ստիպված են լինելու 1,000,000 դրամ վճարել համակարգից դուրս գալու դեպքում։

Արդյոք փոփոխության ենթարկվե՞լ են պայմանագրերը և դրանում առկա կետերը՝ ծառայությունից հրաժարվելու վերաբերյալ:

3.Արդյոք 2007 թվականին և դրանից հետո կնքված պայմանագրերը չեղյա՞լ են համարվում և կնքվում են նոր պայմանագրեր և ի՞նչ պատճառով:

Ի պատասխան հարցման՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար, քհծ 1-ին դասի պետական խորհրդական Գառնիկ Հայրապետյանը պատասխանել է. «Հայտնում եմ, որ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտած և հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող սպաներին ոչ թե ստիպում են նոր պայմանագրեր ստորագրել՝ լուծելով նախկինը, այլ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի՝ վերջիններիս առաջարկվել է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների (16.02.2016թ. ՀՕ-222-Ն օրենք) հիման վրա կնքել համաձայնագրեր՝ իրենց հետ կնքված գործող պայմանագրերի մի շարք դրույթներ փոփոխելու վերաբերյալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել