Հայ ազգի մեծությունն ու նրա պատմությունը հայտնի են այն բոլոր վայրերում, որտեղ գոյություն ունի հայկական սփյուռք: Ողջ աշխարհով մեկ հայերը հուշարձաններ են տեղադրում, եկեղեցիներ՝ իրենց պատմական հայրենիքի պատվին: Մենք՝ որպես քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ճանաչած ազգ, մեծ նշանակություն ենք տալիս կրոնին և եկեղեցու դերին մեր երկրի կյանքում: Եկեք տեսնենք, թե որ քաղաքներում են հայերը եկեղեցիներ կառուցել:

1. Սուրբ Հարություն եկեղեցի, Սիդնեյ, Ավստրալիա

Մի ժամանակ սա մկրտման համար նախատեսված վանք էր, սակայն 1965 թ. հայկական համայնքը գնեց այն և վերանվանեց Սուրբ Հարությունի եկեղեցի: Եպիսկոպոս Կոմիտաս Տեր-Ստեփանյանը 1966 թ. փետրվարի 27-ին հանդիսավոր կերպով օրհնեց եկեղեցին: 20 տարի անց այն ամբողջովին վերանորոգեցին՝ հիմքը դնելով գմբեթը հայկական ավանդույթներին համապատասխան ձևափոխելու վրա:

2. Սուրբ Հարություն եկեղեցի, Մբաբանե, Սվազիլենդ (Հարավային Աֆրիկա)

Բավականին անսպասելի վայրում կառուցված եկեղեցին հիմնվել է 1985 թ. Գրիգոր Դերբելյանի կողմից: 1989 թ. շինարարությունն ավարտելուց հետո հայկական ավանդույթների համաձայն այն պաշտոնապես օրհնվեց: Եկեղեցու հարևանությամբ հոսում է գետակ, որը Դերբելյանը «Արաքս» է կոչել:

3. Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցի, Խարթում, Սուդան

Հայերը հայտնվել են այստեղ XIX դ. կեսերին, սակայն նրանց գաղութը վերջնականապես ձևավորվել է 1915 թ. Արևմտյան Հայաստանից ներգաղթած հայերի կողմից: Դեռևս 1933 թ. որոշված էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճար կառուցել, սակայն շինարարությունը սկսվեց միայն 1953 թ. Սեֆերյանի ներդրած միջոցներով: Այսօր Սուդանում մնացել են ընդամենը մի քանի տասնյակ հայեր:

4. Սուրբ Հովհաննես Մկրտիչի եկեղեցի, Յանգոն, Մյանմա

Բիրմայի թագավորը Մյանմայում մի փոքրիկ հողակտոր է նվիրել հայերին, որի վրա վերջիններս 1862 թ. եկեղեցի հիմնեցին, որը գործում է մինչ այսօր: Քաղաքում ուղիղ հարյուր տարի առաջ կտեսնեիք շատ հայերի, սակայն մեր ազգի վերջին ներկայացուցիչը Մյանմայում զոհվեց վերջերս:

5. Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցի, Սինգապուր

1835 թ. հիմնված եկեղեցին Սինգապուրի բոլոր կառույցների մեջ ամենահինն է համարվում: Դրա կառուցման համար միջոցներ հավաքել է տեղի հայկական համայնքը, որը կազմված էր ամենաշատը 50 մարդուց: Օգնում էին նաև Հնդկաստանում ապրող հայերը: Եկեղեցին համարվում է իռլանդացի ճարտարապետ Ջորջ Քոլեմանի լավագույն աշխատանքներից մեկը: Կառույցի տարածքում կա այգի, ինչպես նևա փոքրիկ գերեզմանոց, որտեղ թաղված են հայ ազգի մի քանի հայտնի ներկայացուցիչներ, որոնք ապրել են Սինգապուրում XIX-XX դդ.: Ներկայիս պահին վանքը չի գործում, այլ ներկայանում է որպես տեսարժան վայր:

6. Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցի, Կարակաս, Վենեսուելա

Տեղի հայակակն սփյուռքը ձևավորվել է XX դ. 20-ական թվականներին: Ղազարյան եղբայրները՝ համայնքի առաջնորդները, որոշել էին եկեղեցի կառուցել, որպեսզի տեղի հայերը կարողանան իրենց կրոնական պարտքը կատարել: Շինարարությունն ավարտվել է հենց սկսման տարում: Եկեղեցու տարածքում 2001 թ. կառուցվեց հուշահամալիր՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Եկեղեցին ունի խոռ, ինչպես նաև հոգևոր դպրոց:

7. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Դուբայ, ԱՄԷ

Եկեղեցին հիմնվել ե 1980 թ. Շարջայում՝ տեղի հայկական համայնքի ուժերով: Այստեղ ապրում է ընդամենը 5 հզ. հայ, իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին նրանց հոգևոր տունն է հանդիսանում: Այն կառուցվել է շնորհիվ Օշական Չալոյանի: Շինությունը կառուցված է հայկական ավանդական եղանակներով և հիշեցնում է VIII-IX դդ. կառույց:

8. Մարիամ Աստվածածնի տաճար, Չեննայի, Հնդկաստան

Եկեղեցին համարվում է Հնդկաստանի հնագույն կառույցներից մեկը և հայտնի է իր վեց զանգերով: Այն հիմնել են 1712 թ., այնուհետև վերանորոգել 1772 թ.: Բնական աղետների պատճառով կառույցը տուժել էր և չէր գործում 50 տարի շարունակ: Հայկական համայնքի ջանքերով եկեղեցին հիմնովին վերակառուցվեց 2008 թ.: Եկեղեցու շուրջ 350 հայերի գերեզմաններ կան, որոնց մեջ է նաև առաջին հայակկան հրատարակության՝ «Ազդարարի» հիմնող Հարություն Շմավոնյանի գերեզմանը:

9. Սուրբ Հարությունի եկեղեցի, Դաքքա, Բանգլադեշ

Այս վայրում հայ առևտրականները հայտնվել են XII դարում: Հայկական համայնքը, որը հիմնականում զբաղվում էր առևտրական գործունեությամբ, մեծ ազդեցություն ուներ ողջ Բանգլադեշում: Հենց այս ոլորտում զարգացում մտցնելու համար էլ Ակբար I Մեծը թույլ տվեց նրանց հետևել իրենց քրիստոնեական ավանդույթներին: Եկեղեցին կառուցվեց հայկական համայնքի բյուջեով: Նրանց մեջ «գլխավոր» հովանավորները Խոջա Պետրոսյանը, Աստվածատուր Գևորգյանը, Միքայել Սարգսյանն ու Մակար Պողոսյանն էին:Եկեղեցու կառուցումը տեղի ունեցավ 1781 թ.: Սուրբ Հարությունը օրհնեց Եփրեմ եպիսկոպոսը, որը 1809 թ. դարձավ համայն հայության կաթողիկոսը: Այսօր այստեղ հայեր գրեթե չեն մնացել: Այդ պատճառով էլ հայ արքեպիսկոպոսը տարվա ընթացքում երկու անգամ Դաքքա է գալիս Ավստրալիայից, որպեսզի պատարագներ անցկացնի:

10. Սուրբ Գևորգի եկեղեցի, Ադիս-Աբեբա, Եթովպիա

1923 թ. Ադիս-Աբեբայում կառուցվեց հայկական մատուռ, իսկ 1935 թ.-ից հետո նույն տեղում հիմնվեց եկեղեցի: Որոշ աղբյուրների համաձայն եկեղեցու կառուցումն իրականացել է Մուրադյան ազգանունով ինչ-որ պարոնի հաշվին, որը դա արել է իր հոր հիշատակի համար, ում անունը ևս Գևորգ էր: Սուրբ Գևորգի բացման ժամանակ ներկա էր նաև Եթովպիայի կայսրուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել