BMW M1-ը շատ հազվագյուտ մոդել է, որից 453 մեքենա է թողարկվել: Դրանց մեջ ամենաեզակին BMW M1 Procar սուպերքարն է: Այս օրերին այն ցուցադրվում է Փեբլ-Բիչում (Կալիֆոռնիա) ռետրո-մեքենաների շոուում նոր BMW Z4 կոնցեպտի հետ, գրում է topgir.com.ua-ն:

BMW M1 Procar-ը թողարկվել է 40 օրինակով՝ բացառապես ավտոմրցույթների համար: Այս մեքենան յուրահատուկ է նրանով, որ կարող է երթևեկել ընդհանուր օգտագործման ճանապարհներով: Այն իր կյանքը սկսել է որպես սպորտքար, բայց հետո վերափոխվել է ճանապարհային ավտոմեքենայի:

BMW M1-ի սրահում հարմարավետ նստատեղեր և կաշվե հարդարանք է ավելացվել:

3,5-լիտրանոց մեքենայի հզորությունը հասցվել է 414 ձիաուժի: 100 կմ/ժ արագություն զարգացնում է 4,3 վայրկյանում, առավելագույն արագությունը 305 կմ/ժ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել