ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարևոր որոշումներ է ընդունել, այդ թվում` Աֆղանստանի հետ կապված, որտեղ ԱՄՆ-ը փորձում է կողմնորոշվել հետագա ռազմավարության հարցում: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Կեմպ-Դևիդում կարևոր օր եմ անցկացրել մեր շատ լավ գեներալների և ռազմական առաջնորդների հետ: Ընդունել ենք բազմաթիվ որոշումներ, այդ թվում՝ Աֆղանստանի հարցում»,- գրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահն օգոստոսի 18-ին Աֆղանստանի և այլ հարցերով ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել:

Թրամփը ձգտում է կողմնորոշվել Աֆղանստանի հետ կապված հարցերում, որտեղ ԱՄՆ-ը պահպանում է մի քանի հազար զորախումբ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հնարավոր տարբերակներից են՝ ԱՄՆ-ի ռազմական դերի մեծացումը, Աֆղանստանից զորքերի լրիվ դուրսբերումը կամ ռազմական առաջադրանքները մասնավոր ընկերություններին հանձնումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել