Panorama.am-ը գրում է.
 Այս տարվա երկրորդ եռամսյակում սպառողական գների ինդեքսը կազմել է 101.3%` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 98.3%-ի դիմաց:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, գրանցված գնաճը պայմանավորված է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գնաճով՝ 105.5%:

 Միևնույն ժամանակաշրջանում գնանկում է գրանցվել ոչ պարենային ապրանք ների և ծառայությունների խմբերում, համապատասխանաբար՝ 97.3% և 98.2%:
Նույն աղբյուրի համաձայն, առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի տեմպը կազմել է 106.5%:
ՀՆԱ-ի ծավալն ընթացիկ գներով այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 971 904.0 մլն. դրամ, այդ թվում գյուղատնտեսության ծավալը` 54 205.0 մլն. դրամ կամ ՀՆԱ-ում 5.6%: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել